![]() |
|
Spaces home Հեղինե/ChaosPhotosProfileFriendsMore ![]() | ![]() |
|
Շնորհակալ եմ այցելության համար |
|||||||||||||||||||||||||||||||||||
|
Ամպիկի ծնողներըԱմպիկի ծնողները Կանաչաչյան նման երազում էլի էր հայտնվել, նույնիսկ մերժումից ու ցավից հետո էլ երազն իր գույնը չէր փոխել: Ամեն բան կրկին ծաղկում ու ճառագում էր, կյանքը, թեկուզ ոչ իր սովորության համաձայն, բայց էլի ժպտում էր նրան: Սերը կրկին( այս անգամ այլ աչքերի գույնով) հաճախել էր նրա տուն, պատերի մեջ նույն ջերմությունը դրել` անցյալից հետը բերելով նոր գույներով լի ժպիտներ ու ծաղիկներ: Կրակը նորից սկսել էր թեժանալ, գարունը կրկին սկսել էր նախանձել նրան... Կանաչ երազների ներսում ու դրսում մի այլ կանաչաչյա ուրախությունից սեփական երգերի համար մոմ էր վառում: Վիրավոր սիրտն իր վերքերի համար մի նոր սպեղանի էր գտել. աստվածախինդ աչքերի գույնը նորություն էին նրա կյանքում, սակայն վաղուց սպասված ջերմություն ունեին: Ծիածանի գույներից էլ շատ նոր գույների համ ու հոտ էր հայտնագործել կյանքի քմահաճույքների մեջ, իր իսկ ծիծաղի մեջ զարմանալի նոտաներ էր գտել... Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչպես է ծնվում ամպը: Այն սկսվում է սերմնավորվել լուրթ երկնքում, երբ այստեղ` ներքևում, իրար են հանդիպում իրար չսպասող հայացքներ, անգամ ծիծաղելի արագությամբ զարգացնում սեփական ճակատագրի սյուժեն ու... միայն միասին սրճում ու շրջվում. գու՞ցե ճիշտը դա է ... Կանաչաչյան սթափվեց ու վար իջավ իր հեքիաթներից դռան զանգից. Սևաչյան վերադարձել էր: Կանաչաչյան դողաց հին, բայց ծանոթ զանգի ձայնից. Սևաչյան աղաչում վերադառնալ: Ծնվեց ամպը: Դեռ չսկսված սիրո պատմությունը նույնիսկ սկսվելու մտադրություն չուներ, անգամ փոքրիկ մարդուկները գիտեին նրա` թե' վախճանի ժամը, թե' գերեզմանի գույնը, բայց երկու կանաչաչյաների սեռն անգամ անհայտ մնաց ամպի ծնունդի գաղտնիքի հետ : ...Իսկ մեզնից ո՞վ ով էր: Տե'սԵս թերթում եմ կեսգիշերը իմ, տե'ս, Փոխում եմ մաշկիս գույնը , տե'ս, Անգամ ծիծաղիս նոտաներն են ծաղկում, Կյանքն էլ ավելի է ծիածանում:
Ես ուղղում եմ կորացած ճանապարհն իմ, Քո բացակայությունից կակաչներ եմ մանում, Ես ապրում եմ երազով նույն, Տե'ս` ինչպե~ս եմ պարում:
Ես կիսատ թողած նամակդ եմ ծրարում, Ես անգամ փոստատարի դերն եմ խաղում, Իսկ դու վերադարձիդ կամուրջներն ես նորոգում, Տե'ս, դրանք իմ շնչով են կանգուն:
Քո արցունքներից ես երգ եմ ձոնում, Տե'ս, որդուդ մայրը նոր երգ է մտմտում, Քո արցունքակալված փախուստից անգամ Ես նոր սեր եմ կտրատում:
Քո տված հանելուկներից Ես, տե'ս Անպատասխան խնդիրներ ունեմ, Այնտեղ քո աղջնակի հույսերից թողած, Քո` իրեն սովոր աչքերն էլ չկան:
Այսօրն ու վաղը քո գնալուց հետո, Տե'ս, չեն փոխել իրենց համն ու հոտը, Քո խաչելության հետ ծագում, Արևի ու Լույսի հետ ճակատամարտում են, տե'ս:
Կառափնարանում էլ մեղքի հետ ձուլվում Ու ծափահարում են անաղոթք երգերն իմ, Երազաձոն հանդիպումները կախվել Ու քեզ հանգիստ քուն չեն տալիս, տե'ս:
Լուռ գիշերվա ամեն զարկի հետ Այցելում եմ ու վառում լամպդ մոխրացած, Տե'ս, աչքերիս գույնը քո մատների տակ Խաղարկվում է ուրիշի Փոխադարձի համար, Ես ինձնով նամակվում ու հասնում եմ նրան:
Տե'ս , անգամ որդուդ օրորոցը իմ մաշկի համն ունի...
Ինձ թողեք` հայտնվեմ անգամ արյան գնդիկների մեջՄենության գրկում ինձ գարուն տվեք. Կարոտի հյուսից թելեր կմանեմ Եվ ես այն երգի տուն կդարձնեմ, Գարուն տվեք ինձ, որ դուք չմրսեք: Սպասումի տաք օրորոցում ինձ արև տվեք Ու անկեղծության պտուղներ քաղեք, Ես այնտեղ չասված խոսքեր կլցնեմ, Ահա հեքիաթի բուժումը, վայելե’ք: Ձմռան ցրտում ինձ ձեր դեմքը տվեք, Ու ես այնտեղ ձնծաղիկից հյուսած, Ջինջ ծիածանից գողացած գույնով Հրաժարված ձեր հարցը կդաջեմ: Դողացող ձեռքից նամակներ տվեք, Այնտեղ ծիծեռի անմկրատ պոչով, Նոր բարև կբառեմ ու նամակներն այդ Հենց ձեզնից անձայն ես ձեզ կուղարկեմ: Երկնքից ընկած տղամարդու խոսք տվեք Ու ես այն, հպարտությունից զատելով, Կթաթախեմ մերժումից հոգնած, Կարոտից երկնած մեծ ժառանգությամբ: Անհամարձակ աղջկա դոփող քայլեր շպրտեք, Չկանգառված ձեր խանդը դուք նրան չփաթաթե’ք. Ու ես կփոխեմ դերերը ձեր պաղ վերածննդի պոռթկումից առաջ… Իսկ դուք էլ ահա կրկին կանգնեցիք նույն տաշտի առաջ… Փոշեկուլից հանված անհասցե նամակՁյունն է նորից ինձ պարուրում, Ես էլ քո մասին եմ հարցնում, Որտե՞ղ ես հիմա դու թախծում, Որտե՞ղ ես իմ լույսը խմորում, Որտե՞ղ ես մեր բույնը հյուսում, Ու թե՞ երբ ես գալու... Որտե՞ղ է այգը իմ համբույրը բերում, Որտե՞ղ է շողը քեզ ողողում, Որտե՞ղ է բարևս մազերդ խառնում, Ու թե՞ որ կողմից ես գալու ... Որտե՞ղ ես դու երազում, Որտե՞ղ ես իմ երգը երգում, Որտե՞ղ կարոտդ մարում, Ու թե՞ ես առանց քեզ ի՞նչ եմ անելու... Ու ձյունն էլ ինձ է հարցնում, Իր հարցերով խեղդամահ անում, Ինձ իր թևերով քեզ մոտ բերում, Իմ պատասխանները քեզանից գողանում: Ձյունն է նորից վերևից կաթկթում, Իմ չեղած տանիքում քեզ որոնում, Իմ հեքիաթն է քո մասին պատմում, Բայց ձյունն էլ իմ նման քեզ չի ճանաչում: ո՞ւր եսԻնչո՞ւ ինձ հանդիպում են միայն ցնդածները, խելագարները, նիտոները, չոքնուտիները ու ուղեղային բարդույթներով կենդանիները: Ինչո՞ւ... Ես երևի նախորդ կյանքում ոչ միայն թաղման բյուրոյի տնօրեն եմ եղել, այլ նաև՝ հայտնի հոգեբուժ… Հասուն, առողջ, կայացած մարդ մը...ո՞ւր ես: Չգնա՞մԵթե մինչ այսօր կասկածում էի դողերոցքիս ելևէջների իրականության վրա, այսօր համոզված եմ… Այսօր քանդում եմ բոլոր կապերը իմ ու քո, քո՝ տողերիս, բառերիս, անգամ ամեն մի մտքիս տիրոջ՝ աչքակապը, քանդում եմ ու ազատում, վերընթերցիր ինձ ու պարզպաես ժպտա, անիրական կանաչաչյա աղջկա Չգո լինելու փաստի համար, ժպտա՛ ու ապրի՛ր: էհՏաք թեյը ձեռքիդ տակ, Կոմիտասի երաժշտության ներքո, էկրանի այն կողմից, քեզ ոգևորում է սեփական ժողովրդիդ համախմբվածությունը, ազգիդ պայքարը` ստի, կեղծիքի, թալանի ու անբարոյականության դեմ: Ժպտում ես գոհուկանությամբ, որ ահա եկել է ազգիդ բևեռացման ժամը, հասել է վերջապես ազգիդ իրական պատմության տեր կանգնելու, արյանդ մեջ մաքառման հիշողությունը ետ բերելու ժամը: Այնքան է մեջդ եռում նրանցից մեկը լինելու ցանկությունը, որ ... հո'պ ջարդվեց թեյի բաժակը: Ու հոպ…. ջարդվեց ժողովուրդը … առավոտ ծեգին կրա'կ, լա'ց ու կո'ծ, եղբայրների արյունախում ցանկություն, քույրերիդ վայնասուն: Դեռ ցանկանում ես լինե՞լ նրանցից մեկը..այո', չէ՞ որ դու Հայկի ցեղից ես, դեռ մեջդ եռո՞ւմ է կյանքդ նրանց կյանքին կապելու քո ոգևորությունը: … Տաք տանը նստած, ինֆորմացիայի մի բջջից եկող նորություններից կախված, ծուլացած դեմքը լացակումած…էլ ի՞նչ ոգևորություն, էլ ի՞նչ պայքար քո կողմից, էլ ի՞նչ հույս տալու նոր փիլիսոփայական տարբերակներ, էլ ի՞նչ ընկածներին մտովի վեր կացնելու փորձ, երբ... ... Երբ զոհվող զինվորի մեջ քո սեփական տղան չէ, ոտքերը վառված ու անտեր ընկածը` քո կինը չէ, երբ . «Տղե'ք պետք չէ կրակել» գոռացող ձայնը ու հետո անհայտ գնդակից ընկնող ձայնը` քո ձայնը չէ: ... Էլ ի՞նչ մթնոլորդ, էլ ի՞նչ գարուն, երբ գարնան մի տեսակը քեզ ժպտում է, մյուս տեսակը Հայաստան կոչվող զննդանում դողում... ..Թեյդ ըմպի'ր...սառեց: ![]() ԱխԱփսոս նախնիներիս մեջ չկա ազերի կամ թուրքի արյուն`արյունախում թուրքի,որը այսօր չի կարող համեմատվել հայի հետ`քրիստոնյա հայի....թուրքը արյունախում էր օտարի հանդեպ, հայը...հայը այսօր կրծում է յուրայինի երակները ու ախոռը բաց հռհռում...ահավոր է...խայտառակություն: Ափսո~ս, շատ ափսոս նախնիներիս մեջ չկա Ալլահի լուսնոտ դեմքը...ափսո~ս... բացեի բերանս ու լիաթոք ծիծաղեի. էտ չէէի՞ք հայեր, սուրբ հայեր, աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած հայեր, էտ չէի՞ք...Օջախում նստած, օջախի պատերն եք քերում, եղբայրների սպանում, թալանում սեփական երկիրը, շարունակելով նրա գործը, ով 10 տարի թալանել է և ո՞ւմ այնպես ուզում եք հեռացնել քաղաքից....Ձեր տարբերությո՞ւնը պարոնայք.... -Հայերը եղել են մի ազգ, որոնք բուսնել էին գազարից ու մի քանի օրում վերածվեցին մոռելանդ արյունախում ազգի, սեփական ազգի արյան տենչից էլ անցան պատմության անիվների տակ: Ասում էր Անգլիայի սովորական քոլեջի, սովորական մի դասախոս, սովորական անդեմ, հիմար ծիծաղով անգլացի ուսանողներին: Ամո'թ է..ամո'թթթ: ![]() ինչո՞ւ- Սերը երջանկությունն է,լույսի աղբյուրը, մանկության համընթաց ու ուղիղ քայլելը: Ճշմարտության վանկերն է, ինքնաճանաչման ուղերկցոդուհու ժպիտն է, հեթանոսի գինու համը, քրմուհու աղոթքի գույնը: - Դու երջանկացնում ես մեզ: - Լույս ես: - Իմ մանկությանն ես նման: - Կայացած անհատ` հաստատակամ քայլերով: - Անկեղծությունդ անգամ ճշմարտությունից վեր է: - Ինքնաճանաչման ես տանում անգամ վանկերովդ: - Հեթանոս գիժ ես: - Քրմուհու նման` համառորեն պայքարում ես չտեսած արիացուդ համար: Եթե այս ամենը Ես եմ` Սեր եմ, ինչո՞ւ այդ դեպքում ինձ չեն սիրում: Ես սիրում եմ ՔեզԲարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ: Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես... Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ Ես Սիրում եմ Քեզ: Հ.Գ. Համբուրում եմ Քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք: Չգիտեմ Քառակուսի շրջանը միշտ ամփոփել է ինձ իր մեջ, իր պատերով սեղմել մտքերս, ձոներս, հոգիս ու … մատներս: Ամեն այցելուի հետ նա փոխել է իր համն ու կպչելիության աստիճանը:Փոխել է նույնիսկ ինձ իր մեջ բոժոժելու ձևը:Ինքս էլ նրան սկսել եմ ձևափոխել, երբ հասկացել եմ, որ աշխարհում կան սև ու սպիտակ տղաներ և աղջիկներ, կա սեռային տարբերակում` ըստ… ըստ բարբաջման վանկավորման: էլիՍառած շունչ, փախչող գոլորշիներ, անհագուրդ ծիծաղ ու դատարկ սրտով մի աղջիկ: Ու օդում կախվել ու ճոճվում էր հեքիաթը: Անհիշելի ժամանակներից ինքնակամ կախված Հեքիաթը, գլխիվար պառկած` տեսնում էր մարդկանց աչքերում թաքնված Լույսը, բայց ամաչում էր թակել նրա դուռը:Լույսը թաքնվել էր նախօրոք կապելով Հեքիաթի աչքերը, բայց Հեքիաթն էլ էր փակ աչքերով Լույսին տեսնում: Լույսը դուրս գալ չէր ուզում, դրսում ցուրտ էր, բայց Հեքիաթն էլ առաջ ընկնել չէր կարող և առանց Լույսի նախաբանի չէր կարող հեքիաթ- իրականություն- երազանք խաղալ: Ինքն էլ էր վաղուց սոսնձվել երկնքին, բայց հողի բույրը արդեն սկսել էր խենթացնել նրան:Նա իջնել էր ուզում, երգել ու պարել: -Լույս, դուրս ե’կ: Մարդկանց աչքերում տաք էր, բայց ցավոտ: Այնտեղ կարող ես գտնել ամեն բան, սկսած գրտնակած երազներից մինչև քեզնից փախչող իրականություն, բայց այն Լույսի բույնն էր: Օջախի տարբերակ էր, չծրարված ընտրության մի ձև, որը արդեն ընտրել էր Լույսը: Ու իր բնում, ցուրտ բնում, Ոչնչության հետ եղբայրություն կնքած Լույսը մտորում էր` դուրս գա՞լ, թե՞` ոչ: -Իսկ Մարդը ի՞նչ է փնտրում, Լո՞ւյս, Հեքիա՞թ, թե՞ ... Մարդ այս ամենով հյուսված: Զարմացած սուրճի աչքեր, անհասցե վազվզող ամբոխ ու Լուսե աչքերով մահացած աղջիկ: Շնորհավոր Ամանորդ եվ Սուրբ ԾնուննդՇնորհավո՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ր
Թող Լույսը շա՜տ լինի :)
Սիրում եմ Քե'զ ԿյանքԱհավոր երջանիկ եմ, վերջ, արդեն գժվել եմ
![]() ցնդել, անհետացել, անէացել , փաթիլացել Տե'ս, հենց քեզ մոտ եմ, քո կողքին, դե փարվիր ինձ ![]() հ.գ. ամենքիդ ![]() ...
Լա'վ, հանձնվում եմ, բայց ախր լսի', ոնց կարող է պատահել այսպես պաշտեմ մարդուն, էգոիստ Եսը ո՞ւր կորավ, ինչպե՞ս հօդս ցնդեց ![]() Ուզում եմ գրկել ամենքին, տաքացնել այ այն պապիկի ձեռքերը, այն տղային մեկ պաչիկ անել , վայ, բա էն պստլիկը,,գզզզզզզ :Հումանիզմս ելել ինձ ուտում է, էս ինչ կրակի մեջ ընկա: Փաստորեն հուլիս ամիսն է, Ես տաք-տաք հագնված ելել եմ փողոց, խայտառակություն: Ինչքա~ն եմ սիրում ամեն-ամեն բան, Քեզ էլ, կողքինիդ էլ, ականջիդ փսփսացող աղջկան էլ.... ![]() Ես Սիրում եմմմմմ: ի! ![]() ԵրգսԲառերս այսօր Գարուն ուզեցին, Եվ քեզ ափիս մեջ Անձայն նկարեցին: Աչքերս այսօր Քեզ հիշել ուզեցին, Եվ հուշի պատյանից Քեզ ետ բերեցին: Ձեռքերս այսօր Երգել ուզեցին, Եվ լուռ քո Ուսերը գրկեցին: Մատներս այսօր Ծաղկել ուզեցին, Եվ քո արյունից Վարդեր քաղեցին: Շուրթերս այսօր Խաչվել ուզեցին, Եվ անմեռոն խուցում Քո անունը շշնջացին: Աստղերս այսօր Երկնել ուզեցին, Եվ քո աչերին Լույս ձոնեցին: Սիրտս այսօր Սիրել ուզեց, Եվ հոգուս մեջ Այս մեղեդին գրեց: ՆորիցՆորից մութ հայացք, նորից վարդաբույր սեր, Եկան, ծլեցին տանս մեջ Սառած սուրճ ու մրսած ձեռքեր, Բարի գալուստ, իմ նո'ր սեր: Նորից հոգու անձրև, նորից սև թարթիչներ, Մխրճվեցին շուրթերիս մեջ Անձայն ծիծաղ, երգի թրթիռ, Բարով եկար, իմ ձմռա'ն թիթեռ: Նորից դարանակալված խաղ, նորից ծխի մուշտակ, Արյանս` նոր գույն, գինուս` նոր գավաթ, Հեքիաթիս` խնձորոտ հերոս, Բարով տեսանք, լուսե' յար: Նորից չվառվող երկու մոմեր, նորից խարխուլ համբույր, Դեմքիս` կցկտուր շնչառություն, Արևի մի նոր փախուստ, Բարի վերադարձ, իմ անծանո'թ ծանոթ: Նորից անկանոն վանկեր, տրոփող սրտեր, Դռանս` կրքի հպում,մատներիս` բառերի դարպաս, Գզգզված լուսաբաց,անուշ ընթրիք, Բարի ախորժակ, իմ անանո'ւն ընկեր: Նորից ու կրկին` «Սիրում եմ», Երգող բուխարիկ, կարոտի զեփյուռ, Երդիկիս`զով հով, երկնքիս` նոր աչեր, Հը՞, չթեյենք, իմ սեր: Ձյուն է իջնումՁյուն է իջնում... Ճերմակաթույր ձյունն իջնում է թարթիչներիս` փշրելով վերջիններիս կարծր գեղեցկությունը: Գեղեցիկ ձյուն է իջնում` նույնիսկ ինձնից գեղեցիկ: Թափվում են փաթիլները` անցյալի անկատար դերերի տեսքով, ներկայից չհեռացած անձայն անցյալի դեմքով:Ձյուն է իջնում. Ես մրսում եմ, դողում նրա փափկության համից: Մանուկ հասակում կանգնում էի բակում ու բերանս բաց դեպի երկինք նայում, թափվող ձյուն էի որսում:Ամեն տարի անհուն կարոտ կար` նրա սարսուռը կոկորդումս զգալու:Վազվզում էի, կուլ տալիս նախօրոք որոշված փաթիլները, դեռ այն ժամանակ գիտեի` կյանքում կամ որս ես լինում կամ որսորդ:Ես որսորդ էի` ձյան ձագերը արյանս մեջ խեղդող կենդանի:Դիմավորում էի սպիտակ գոգնոցով` առանց դանակ- պատառաքաղի: Այս տարի նույնպես սպիտակ դրոշով դիմավորում եմ քեզ, ձյո'ւն, գիտեմ, որ դու ես պարտվելու, բայց դրոշակը Ես եմ պարզում: Նախորդ գալդ բերել էր գարնան ջերմություն, նախորդից առաջ չտարած կերպար`մեկ ուրիշի դերով: Երկու տարի առաջ եկար Նրա հետ, եկաք, որ գարնանամ, ձնծաղիկ երգեմ,հույսերով ապրեմ:Սակայն...Ավաղ...Հօդս ցնդեցիք երկրորդ հալոցքից արդեն: Մեկ տարի առաջ եկար էլի Նրա հետ, բայց այլ աչքերով,նախորդից թողած ծխախոտի բույրով, առանց դուռս թակելու եկաք:Երկար մնացիք բուխարուս մոտ,սակայն պատերիս ջերմությունից (քեզանից շուտ անգամ) Նա հալվեց,հողին ձուլվեց ու անձայն թաղվեց: Այս տարի... Այս տարի եկել ես, բայց ոչ մի Նա էլ չկա: Խոհանոցիս թեյնիկը երևի անխոս չերգի էլ, անխռով ոտնաձայներ դռանս զանգը չեն տա էլ , Ես էլ մոխրից հրդեհ չեմ վառի: Երևի պարզապես տարիքային ձյան իմաստությունն է իջնում. հեքիաթանման թիթեռնիկները էլ չկան, Ես էլ նույն ֆիլմադարանից սկավառակ գլորող աղջիկը չեմ էլ: Ձյո'ւն, արի հաշտվենք ու միաձայն աղոթենք իմ չկայացած, չտեսած, բայց այնքան սպասված մանկությանս կարոտած ձյան գույնին : Ձյո'ւն, սպիտա'կ ձյուն,գո՞նե շիրիմիս կիջեցնես սպիտակ սիրո փափկություն: | ||||||||||||||||||||||||||||||||||