Daniel's profileՀեղինե/ChaosPhotosBlogListsMore ![]() | Help |
|
Շնորհակալ եմ այցելության համար www.Armsoul.com
|
|||||
|
|
Իմ կարծիքըԳիշերը ունի իր … Դու կասես գույնը, Նա ` համը, Մյուսը ` երազը, Մեկն էլ ` գիշերանոցը , Մեկ ուրիշն էլ ` տարիքը:
Բայց գիշերը ունի իր կարծիքը: Կարծիք ամենքի ու ամենի մասին, ունի իր իսկ ուշադրությունը ու հատուկ մոտեցումը բոլոր որակավորումներին, բոլոր սահմանազերծ երազների ու դրանց ուղղություն տվող մարդկանց հանդեպ : Կարծիք ունի գիշերը: Նախ գիշերը ունի միտք , որը գործողության մեջ է դնում ու ամեն մի շրջանագծային հատման դեպքում էլ կարծիք է ձևավորում: Միտք , որ տարածվում է անխտիր բոլոր մարդկանց վրա, այս դեպքում էլ հաշվի չառնելով ո'չ քնելու դիրքը , ո'չ շնչառության ռիթմը , ո'չ երազխաբության որդիությունն ու վերջինիս պիտանելիությունը : Միտք , որը պարունակում է իր մեջ արդեն իսկ գոյություն ունեցող կարծիքների մեղավորությունն ու դրանց արդարացնելու փորձը : Սովորաբար մենակները կարծիք չեն ունենում, քանի որ այն ինչ ունենում ու չեն օգտագործում , կորցնում է պիտանելիությունն ու գնում կորում է: Բայց գիշերը գթասիրտ է ու ունի ոսկեգույն կարծիքներ : Անհայտ տարածություննում զբոսնող կարծիքներ , որոնք կարիք ունեն ընդունվելու , քննարկվելու , մերժվելու ու պարզապես լսվելու : Գիշերը չնայած մենակ է ու արտահայտվելու փորձ չունի , բայց ախր նա ունի Կարծիք:
...ամեն շարժվող ու շնչող բան ունի իր իսկ աշխարհը , իր կառուցման ու քանդման մեթոդները ու գեղագիտական ճաշակի անհամատեղելիությունը... Միակ շոշափելի ժամադրությունսՈ~ւխ , շուտով 2010 - ի ամառ-աշունն է:
Կհանդիպենք :) Հոգիս ու աշունը նույն բարբառն ունենԲարի Առավոտ , աշնան Առավո~տ...
Ես ծնվել եմ , երբ ցանկացել եմ ու առհասարակ իմ ցանկությունները համընկել են թե' բնության քմահաճույքների և թե' ճակատագրի խաղերի հետ:
Չնայած ընկրկել եմ աչքերիս գույների քանակի չափ , ու կարծես ձախ աչքս դեռ մեկ գույն ունի թաքցրած: Ընկրկել ու կրկնել , որ ...
Որ աշունը չեմ սիրում, քանի որ փակում է ամռանս վերջին էջը և բացում է ձմռան դռները: Որ աշունը բերում է անհամ մտադրություններ , աղքատ պաշտպանության զգացում , անգույն սպասումներ , անպատճառ գարունացում ու հուսահատ թախտի ... : Որ աշնանը ես բազում տերևներ եմ մտագործել , անձրևներ ոտնահարել , քամիներ քամահրել , աննշան տաք ժպիտներ արձանագրել:
Կրնկել եմ, բայց չեմ կրկնում: Կես հղիություն բարձրացել է գիտակցությանս խտանյութը , չեմ կրկնում , այլ պարզ բառերով պարզադրում եմ.
Աշունը սիրում եմ. այն սաղմնային փուլերով փթթեցնում է սերս ու հարթում առաջնեկիս աշխարհ գալու ուղիները:
Հետո սերս սիրում է աշունը, իսկ աշունն էլ սիրում է ինձ , ես էլ սիրում եմ սերս: Ու Աստվածներին զարմացնող ամենա սիրո եռանկյունին ենք մենք:
Դու , Աշունը և Ես :
հ.գ. Եռանկյունին մեկ տարի հետո հակում ունի քառակուսի դառնալու` Աստվածներին խենթացնող մանչուկ է ծնվելու ...
:) Բա՞րև , եկե՞լ ես ...Բարև: Երկնքից կախված մի բարև: Աշնան նման թաց մի բարև: Նեղացկոտ ու խռոված բարև : Կաթկթացող բարև : Երազների նման ճմրթված բարև : Կիսաշրջազգեստե բարև : Պաչոտ բարև : Սպունգե բարև : Մրուրոտ բարև : Կիսատ բարև : Սիրո նման թիթիզ բարև : Նորածնահոտ բարև : Դողացող բարև : Գիշերագույն բարև : Հարություն առնող բարև : Կրունկներ ծածկող բարև : Ժպիտ կորզող բարև : Սերմեցնող բարև : Չէական բարև : Լուսնահոտ բարև : Մաշկածածկ բարև : Վերարկուին կցված բարև : Ամանորից կես ժամ ետ մնացած բարև : Ներողամիտ բարև : Չլիցքավորվող բարև : Մալուխային բարև : Տատիկներին փողոց ուղեկցող բարև : Աղբարկղի դռնապան բարև : Ու Հեղինեի ծամոնաժամանակ օգտագործվող բարև : Բարև քե'զ, Բարև : Էությունդ` հայրՔայլում ես,
վազում ես,
մտորում ես,
պայքարում ես,
նոր կոչումներ գնում ես,
վաստակում ես,
հոգ տանում ես,
տաքացնում ես,
գուրգուրում ես,
համբուրում ես,
ծածկում ես,
դպրոց ուղեկցում ես,
հոգոց հանում ես,
վերանորոգում ես,
ծառ ես տնկում,
հարբում ես,
դավաճանում ես,
հավատարիմ ես,
աշխատում ես,
նյարդայնանում ես,
ձանձրանում ես,
կատակում ես,
խաղում ես,
ու
պարզապես
լինում ես
կոչումով
անկոչուն
-Հայրի~կ: ՏղամարդըՎեր
Վեր
Ավելի վեր,
Նայում է նա:
Բարձր
Բարձր
Շատ բարձր
Ծիծաղում է նա:
Չոր
Չոր
Թացից չոր
Արտասվում է նա:
Հավասար
Մոտ
Մեծ հավասարով
Հավասար է աստծուն նա:
Հպարտ
Լուրջ
Կիսակատակ
Հաղթում է նա :
Ափաբարևով
Կիսափակ աչքով
Ուսապատրաստ
Քմծիծաղում է նա:
Կիսաբռունցքով
Կիսակեխտոտ
Կիսասանրված
Թաքում է դուռը նա:
Նորից
Կրկին
էլի
Նույն
Տղամարդն է նա:
Կյանքի աննշան բացատրագիրՏխուր է կյանքը Կորցրել է Արևը Քերում է կոկորդը Լացում է աչքերը
Տխրել էր կյանքը Ջութակում էր մատները Դատարկում ծխամորճը Ծխում հորիզոնները
Կյանքը մտորում էր Գլխիկոր քայլում Նայում էր ինքն իրեն Ու թեթև ժպտում էր կյանքը
Կյանքը կյանքն էր կորցնում Երազների կամրջում Ձեռքսեղմումով բարևում Ուսերը հարցականում էր կյանքը
Կյանքը ծիծաղում էր Հռհռում էր կյանքը Կյանքը կյանք էր նկարում Աչքերին ժպիտ վրձնում: Անգամ տանգոյում սեռը քողարկվում է
Քայլ առաջ, համարձակ , դեպի ձախ երեք պտույտ, այդպես , գլուխդ ետ, կտրուկ շրջադարձ, կքանստիր զուգընկերոջդ աջ ոտքին , մեջքդ ուղիղ, գլուխդ բարձր ու մի քիչ էլ քիթդ ցից, շարժվի'ր, կրունկներիդ կիսահպումներով հատակը շոյիր, ձեռքերդ թույլ ափերի մեջ, գոտկատեղը պարզապես շրջանակիր ափերումդ, սեղմի'ր դեմքդ այտին , զուգընկերուհուդ թեթև վեր բարձրացրու, ոտքերդ կիսածալիր ու թեքվիր աջ , հայացքդ ներքևից, աչքերդ կիսաբաց, վարդը նուրբ պահիր լեզվիդ ծայրում , շրթունքները չսեղմել, երբ ծնկներիդ է ափդ սահեցրու շրջազգեստի տակ ու մոռացեք , որ նույն սեռին եք պատկանում, դե' շարժվեք: Բեմադրված նախախնամությունԾնկած , կիսագարունե ամառն ու շխշխացող տերևներով Նավասարդը թևանցուկ քայլում են. -Միշտ էլ կարելի է զարմանալ ու հոնքածրարել ունեցածներս, սակայն կարծում եմ -Ներողություն, Ես անգամ վստահ եմ, որ կարելի է բոլորել ծիծաղների անգամ անկյուննեը բազմասենյականոց բնակարանում տեղավորել: -Բայց պետք է հաշվի նստել արեգնակային համակարգի բոլոր հպատակների հետ, նախ վերջնահաշիվ է պետք ներկայացնել, որից հետո -Ներիր կրկին, բայց հպատակների հետ կարելի է խաշի նստել ու քննարկել անհնարին հանդիպումները երկրային: -Միթե կարելի է ցուցադրել մեր զարմանքը նրանց, զարմանքից երբեմն վախի ցուրտ հոտ է փչում, հետո -Վերջին անգամ ներիր, բայց կարծում եմ մինչ մենք զարմանում էինք Նրանց պատահական անպատեհ հանդիպումներից, հպատակներից մինչ աստվածներ, արդեն իսկ վախեցած էին: -Անգա՞մ աստվածները, օ~յ, ինքս փշաքաղվեցի , երբ վախենում են աստվածները, ապա -Հազար ներողություն, բայց վախիի բոլոր աստվածավախերն էլ խուտուտից վեր են կես քայլ, այնպես որ մեր հերթական ճեմասրահում նստելը տեղին չէ, նաև կխնդրեմ ցածրաձայն, այստեղ պատերը արձագանքամեկուսիչ են, չնայած որևէ կազմակերպությանը վստահելը հիմա դարին ուղղահայաց չէ: -Գիտես, շատ եմ մտորել, իմ այս տարիքում այսպես զարմանալը ու հրճվելը հակացուցված է, դե սպիտակ մազերս մորու գույն են ստացել , իսկ ահա մատներս ուրցահոտ են արձակում ու - Սիրում եմ Քեզ -Ընդհատող իմ Սերն ես, բայց ... ապա նայիր Նրանց: Արծաթափայլ գանգուրներով տատիկն ու լավաշե թիկունքով պապիկը հեքիաթավորում էին թոռնիկներին` կանաչաչյա ու հրաչյա ճակատագրերով : Կայիր ԴուԴու կայիր Երբ անձրև էր, Որոտ անձև, Էլի Լույս էր…
Երբ մութ էր, Խավար տձև, Էլի Լույս էր…
Երբ ցավոտ էր, Արյուն ձևաձև, Էլի Լույս էր…
Լույս էր ու Միշտ առավոտ էր. Ինչ-որ մի տեղ, Ոչ թե ինչ-որ ուրիշ մեկը, Այլ հենց Դու` Ժպիտս էիր նորոգում… *** Միայնակները... Կան սև ու սպիտակ ձեռքեր, կան կիսափակ աչքեր ու լայնաբաց արտահայտություններ ու կա Արև: Կա հուշերից թաքուն արցունքաշաղ, կա բաժանումներից ուշացող սպասում, կան ափամերձ տառափորձ որոնումներ ու անհամբեր կիսաոտ քայլեր ու կա Արև: Կա սեփական ստվերից հոգնած զատիկ, կա եղունգաճանկռ թիկունք, կան գիշերվա ընկերներ ու մեջքից հարվածող անհաջող թշնամիներ ու կա Սեր: Կան ու կա ամեն ինչ, կա Սեր ու հենց Սիրո մեջ մի նոր Սեր, կա Լույս ու կա Լույսի մեջ Արև: Արևն ու Սերը: Իրարից հեռու իրար մոտ տիեզերական մարմին ու Աստվածային զգացմունք: Իրարից տարբեր ու իրար շատ նման ջերմատու հորինած մտքեր: Միայնակ Արևը: Միայնակ Սերը: Երկու միայնակ ու կրկնություն չունեցող խեղջ բարձրություններ: Իսկ Ես ունեմ Ձեզ: Ես ունեմ և’ Արև, և’ Սեր: Դուք անգամ ինքներդ Ձեզ չունե’ք: Միայնակներ... Ազնվական անազնվությունսԵս անազնիվ էի…Երբ աղոթքներս լի էին քո սպասումով , Ու իմ ծիրանենին ծաղկում էր այդ սպասումից Ու երբ ծիծաղս զրնգում էր քո ոտնահետքերում ` Ես մեղք էի գործում քո ազնվության դեմ:
Ես անազնիվ եմ… Երբ գալդ լցրեց տունս անմեղությամբ, Երբ Ես հավատս դարձրի վերմակ օրորոցի, Ու բաց հոգիս ծածկեցի աչքերիդ գիշերով` Ես մեղք գործեցի քո ազնվության դեմ:
Անազնիվ եմ… Երբ փակել ես աչքերդ Ու գիշերել, Ես մոտեցրել եմ մեր հանդիպման գեղեցիկ օրը… Ես` ոտից գլուխ, Լի քո սիրով ու հավատով, Պատրաստ քեզ փարվելու Ու Հավատդ տաքացնելու Ձեռքերս ` անազնվություն են գործել…
Երևի գնամ Ոտաբոբիկ մաքառեմ ու Ու գտնեմ Ազնվություն մի մեծ… Քո Ազնվությանը վայել… Չասե՞մԻմ …ԻՄՍ:Կարոտ է տարօրինակ թրթռում աչքերիս վրա, փակ կոպերիս տակից անունդ է գնում ու գալիս` աչքերիս տալով կանաչաթափ մոլեգնություն:Ես լավն եմ, քանի որ քոնն եմ , ու չեմ զղճում , որ միանգամից դարձա քոնը, քո սեփականությունն ու քո անտեղյակ կնիքի թանաքատարր նյութը: Գիտեմ, որ արգելվում է քեզ գրել մի բան, որը կարող էր մատուցվել ականջներիդ, բայց թո'ղ նամակվեմ քեզ, հորինվեմ ու հոլովվեմ անունովդ: Թող կողպեք դարձնեմ տառերաչափ անտեղի բառերս, թոթովվեմ սփրթնած հնչյուններս ու ...Գառ , իմ խելոք ու բարբառոտ Գառն, իմ ծիրանափայլ ճակատատագիր: Վերադառնում ու վերադարձնում եմ բոլոր փակված երազներս, հրկիզում եմ բոլոր անտեղյակ մերժումներս ու վազո~ւմ, վազո~ւմ մեր երկփեղկ ծրար ունեցող գրադարանը, բացում բոլոր աղջկական համ ունեցող գրքերդ ու տալիս կանացի նազանքների ողջ կույս արևները: Վազվզում ու շաղ տալիս բոլոր նամակներդ, համբուրոտում բոլոր Հ.Գ ներդ ու հասնում նրանց, հասցնում չվաստակածը: Գնում ու նստում գրասեղանիդ տակ , մերժում ու բոլորում ամեն տեսակ հպարտություններդ ու կիսակատու դիրքավորվում ստվերիդ ոտքերի տակ: Ժպտում ու կրկնաերգ մտորում . -Չհեռանաս մեր ծառից, մեր եկեղեցու հատակին դրոշմված ստվերից, մեր ...մեր ոչ մեկին պետք չլինելու անհեթեթությունից: Գառնիկ, իմ խակ ու հասուն, իմ ակնթարթե հավիտենություն, իմ ցորենահասկ ցանկություն Բա~րև: *** Խուճուճ անհոգություն
Կանաչ կանաչ կանա~չ անգո'ւյն գունավորներ ճախրում
են հեռո~ւ կապույտներում: Ցածրաձայն հոտով, շշուկազոլավոր շրջազգեստով:Կարմիր ծաղիկ մը գարունի... ***
Ոչ որպես պատասխան, ոչ էլ կարգին խոսոտվանություն, այլ զուտ ցանկատենչ անվան տառատպում: Երբ բոլոր ճշմարիտ գործողությունները փոխարինվում են պահմտոցու հաշվարկով: ...Սկսած իշխանատենչ երազներից մինչ փափկահամ անունները` ննջել ու խաբել է ժամանակավրեպ ճակատագրին, անհաշիվ կետ զրո հաղթանակել բախտին ու հռհռացել: Քայլել ու վազել է դեպի անհայտ հորձանուտ. զուտ ոտքի մկաները բացելու համար, ընկղմվել ճահճում` երևի էլի նույն ծիծաղելի պատճառով , կամ ճահճի գույնն է փորձել համեմատել աչքերի գույնի հետ կամ քթանցնքներով պղպջակների քանակ որսացել, հետո առանց մերկանալու ցնցուղի տակ պարել: Նա ... Նեն միշտ նկարել է իր շնչառությունից քրտնած` բաղնիքի պատերին , բազմաթիվ անուններ փորագրել, անուններին կեսբերան հո-յով այլանդակել, հետո յուրահատուկ սարակզմով արտասանել անունները ու լղոզել ողջ հմայքով: Շարունակելով նույն անբացատ ճանապարհը հանդիպել է ... հանդիպեց ... դեռ շարունակում է հանդիպել ... /հայերենի գերազանց տգետ իմացությունը կանգառվեց, հենց այստեղ ` 10-րդ տողում խաչմերուկեց քո հայացքը, մատիկով հաշվելուդ վրա քմծիծաղեց, հատուկ տողի հաշվով սխալվեց, որ հիշես. քեզ խաբելը ու քո խաբվելը խաղանցուկ բան չէ, բայց հնարավոր է: / ... Հանդիպելու է ... զուտ մեկ անուն այսուհետ, հետագա գուշակություններից զերծ մնալու համար, առանց էսթետիկ ռոմանտիկ գույնի, հենց այստեղ . ԳԱՌՆԻԿ: Հ.Գ. Ուղղակի մատներիս պատիվ էի ուզում բերել` ստեղնաշարիս վեց տառերին ոսկեեղեգիկ հպում տալով: Ծանոթ անտարբերությունԱնձրև է անձև,
գարունը տձև... Պարոդիակոմեդիկ երաժշտությունՕրը` երկուշաբթի, ժամանակը` անձրևին 5 էր պակաս, զգեստապահարանը` ծիրանենուց կես քայլ ձախ, լողավազանը` խնձորներով լի: -Բարև Չգուշակե'լ-հա... Չդիմանալու քո կարողությունը-Նստի'ր: |
|
|||
Հեղինե/Chaos |
|||||
|
|