Daniel 的个人资料Հեղինե/Chaos照片日志列表更多 ![]() | 帮助 |
Բեմադրված նախախնամությունԾնկած , կիսագարունե ամառն ու շխշխացող տերևներով Նավասարդը թևանցուկ քայլում են. -Միշտ էլ կարելի է զարմանալ ու հոնքածրարել ունեցածներս, սակայն կարծում եմ -Ներողություն, Ես անգամ վստահ եմ, որ կարելի է բոլորել ծիծաղների անգամ անկյուննեը բազմասենյականոց բնակարանում տեղավորել: -Բայց պետք է հաշվի նստել արեգնակային համակարգի բոլոր հպատակների հետ, նախ վերջնահաշիվ է պետք ներկայացնել, որից հետո -Ներիր կրկին, բայց հպատակների հետ կարելի է խաշի նստել ու քննարկել անհնարին հանդիպումները երկրային: -Միթե կարելի է ցուցադրել մեր զարմանքը նրանց, զարմանքից երբեմն վախի ցուրտ հոտ է փչում, հետո -Վերջին անգամ ներիր, բայց կարծում եմ մինչ մենք զարմանում էինք Նրանց պատահական անպատեհ հանդիպումներից, հպատակներից մինչ աստվածներ, արդեն իսկ վախեցած էին: -Անգա՞մ աստվածները, օ~յ, ինքս փշաքաղվեցի , երբ վախենում են աստվածները, ապա -Հազար ներողություն, բայց վախիի բոլոր աստվածավախերն էլ խուտուտից վեր են կես քայլ, այնպես որ մեր հերթական ճեմասրահում նստելը տեղին չէ, նաև կխնդրեմ ցածրաձայն, այստեղ պատերը արձագանքամեկուսիչ են, չնայած որևէ կազմակերպությանը վստահելը հիմա դարին ուղղահայաց չէ: -Գիտես, շատ եմ մտորել, իմ այս տարիքում այսպես զարմանալը ու հրճվելը հակացուցված է, դե սպիտակ մազերս մորու գույն են ստացել , իսկ ահա մատներս ուրցահոտ են արձակում ու - Սիրում եմ Քեզ -Ընդհատող իմ Սերն ես, բայց ... ապա նայիր Նրանց: Արծաթափայլ գանգուրներով տատիկն ու լավաշե թիկունքով պապիկը հեքիաթավորում էին թոռնիկներին` կանաչաչյա ու հրաչյա ճակատագրերով : 引用通告此日志的引用通告 URL 是: http://chaoshegh.spaces.live.com/blog/cns!DB50DFE745669AB7!1020.trak 引用此项的网络日志
|
|
|