Daniel 的个人资料Հեղինե/Chaos照片日志列表更多 ![]() | 帮助 |
Կայիր ԴուԴու կայիր Երբ անձրև էր, Որոտ անձև, Էլի Լույս էր…
Երբ մութ էր, Խավար տձև, Էլի Լույս էր…
Երբ ցավոտ էր, Արյուն ձևաձև, Էլի Լույս էր…
Լույս էր ու Միշտ առավոտ էր. Ինչ-որ մի տեղ, Ոչ թե ինչ-որ ուրիշ մեկը, Այլ հենց Դու` Ժպիտս էիր նորոգում… *** Միայնակները... Կան սև ու սպիտակ ձեռքեր, կան կիսափակ աչքեր ու լայնաբաց արտահայտություններ ու կա Արև: Կա հուշերից թաքուն արցունքաշաղ, կա բաժանումներից ուշացող սպասում, կան ափամերձ տառափորձ որոնումներ ու անհամբեր կիսաոտ քայլեր ու կա Արև: Կա սեփական ստվերից հոգնած զատիկ, կա եղունգաճանկռ թիկունք, կան գիշերվա ընկերներ ու մեջքից հարվածող անհաջող թշնամիներ ու կա Սեր: Կան ու կա ամեն ինչ, կա Սեր ու հենց Սիրո մեջ մի նոր Սեր, կա Լույս ու կա Լույսի մեջ Արև: Արևն ու Սերը: Իրարից հեռու իրար մոտ տիեզերական մարմին ու Աստվածային զգացմունք: Իրարից տարբեր ու իրար շատ նման ջերմատու հորինած մտքեր: Միայնակ Արևը: Միայնակ Սերը: Երկու միայնակ ու կրկնություն չունեցող խեղջ բարձրություններ: Իսկ Ես ունեմ Ձեզ: Ես ունեմ և’ Արև, և’ Սեր: Դուք անգամ ինքներդ Ձեզ չունե’ք: Միայնակներ... 引用通告此日志的引用通告 URL 是: http://chaoshegh.spaces.live.com/blog/cns!DB50DFE745669AB7!1018.trak 引用此项的网络日志
|
|
|